17:55  ,  27 նոյեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վազքային ցուցանիշը 5-րդն է

Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վազել է 11.75 կմ, ինչը 5-րդ արդյունքն է:

Առաջին եռյակում են Աարոն Ռեմսին («Արսենալ», 12.59 կմ), Սվեն Բենդերը («Բորուսիա», 12.28)  եւ Իլկայ Գյունդոգանը («Բորուսիա», 12.02): Չորրորդ տեղում է «Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան (11.96):

Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 2:0 հաշվով: Երկու թիմերն էլ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում