16:53  ,  27 նոյեմբերի, 2014

Նավաս. Աստիճանաբար ամրապնդվում եմ «Ռեալի» հիմնական կազմում

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Արքայական ակումբի հաղթանակը (1:0) շվեյցարական «Բազելի» նկատմամբ:

«Յուրաքանչյուրն է ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում: Ես ուրախ եմ, որ իմ ներդրումն ունեցա թիմի հաղթանակում: Աստիճանաբար ես ավելի մեծ շանս եմ ստանում ամրապնդվել «Ռեալի» մեկնարկային կազմում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է ունենալ առավելագույն խաղային ժամանակ»,- Նավասի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ կոստառիկացի դարպասապահը «Բազելի» դեմ խաղում «Ռեալի» մեկնարկային կազմում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում