16:04  ,  27 նոյեմբերի, 2014

«Աթլետիկո Մինեյրոն»՝ առաջին անգամ Բրազիլիայի գավաթակիր

«Աթլետիկո Մինեյրոն» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի Բրազիլիայի գավաթը՝ եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում առավելության հասնելով «Կրուզեյրոյի» նկատմամբ: Երկու հանդիպումներումն էլ հաղթել են «Աթլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստները՝ 2:0 եւ 1:0 հաշվով:

Պատասխան հանդիպման միակ գնդակը խփել է Մախաչկալայի «Անժիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Տարդելին: Հանդիպման ավարտից հինգ րոպե առաջ անհրաժեշտ է եղել ոստիկանների միջամտությունը: Նրանք կանխել են «Աթլետիկոյի» խաղացող Լեանդրո Դոնիզետեի կոպիտ խախտման հետեւանքով բախումը ֆուտբոլիստների միջեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում