18:14  ,  27 նոյեմբերի, 2014

Ռոնալդինյոյին սպասում են Անգոլայում

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մոտ է մեքսիկական «Կերետարոյից» հեռանալուն եւ կարիերան Անգոլայի առաջնությունում շարունակելուն, հաղորդում է 101greatgoals.com-ը: Ֆուտբոլիստի գործակալն այժմ բանակցում է Անգոլայի «Կաբուսկորպ» ակումբի հետ:

«Բանակցում ենք Ռոնալդինյոյի հետ եւ ցանկանում ենք կնքել մեկ տարվա պայմանագիր: Վստահ եմ, որ նրա հետ կկարողանանք հաղթել Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում, հետո էլ հաջողությամբ հանդես գալ աշխարհի ակումբային առաջնությունում»,- նշել է «Կաբուսկորպի» նախագահ Բենտո Կանգամբան:

Ժամանակին այս ակումբում հանդես է եկել նաեւ բրազիլացի Ռիվալդոն, որը 2012-ին «Կաբուսկորպի» կազմում մասնակցել է 21 հանդիպման եւ խփել է 18 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում