15:53  ,  27 նոյեմբերի, 2014

Բեռնար Շալանդը ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի եւ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչների միջեւ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Բեռնար Շալանդը եւ Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդը մարզիչներին ներկայացրել են իրենց պատրաստած պրեզենտացիան: Նյութի առաջին մասում ներկայացվել է Հայաստանի հավաքականի խաղային փիլիսոփայությունը՝ ինչպես է թիմը պաշտպանվում եւ հարձակվում, անցումները պաշտպանությունից հարձակման եւ հակառակը, ստանդարտ իրավիճակների մշակումը հարձակվելիս եւ պաշտպանվելիս:

Թոմաս Ռիչարդը ներկայացրել է Հայաստանի առաջնության, Հայաստանի հավաքականի եւ եվրոպական տարբեր երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների համեմատական բնութագիրը՝ խաղի ընթացքում ֆուտբոլիստների անցած տարածութունը, վազքի ինտենսիվությունը, մեկնարկային արագությունները:

Բեռնար Շալանդը խոսել է հավաքականի խաղի տակտիկական առանձնահատկությունների մասին՝ ներկայացնելով, թե ինչ սկզբունքով է ընտրվում այս կամ այն խաղի մարտավարությունը: Հանդիպման վերջում մարզիչները հնարավորություն են ունեցել տալ իրենց հետաքրքրող հարցերը: Տեղի է ունեցել գործնական քննարկում եւ մտքերի փոխանակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով