17:16  ,  27 նոյեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի արտագնա խաղում:

Մխիթարյանը 4 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 2-ը՝ դարպասին: Հայ ֆուտբոլիստը կատարել է 38 փոխանցում, որից 81.6 տոկոսը եղել է ճշգրիտ: 25-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում, 2 անգամ էլ՝ օդային պայքարում:

Մխիթարյանը ստացել է 6.95 գնդահակատական: «Բորուսիայի» կազմում առավելագույն գնահատականը ստացել է Իլկայ Գյունդոգանը՝ 8.02, նվազագույնը՝ Չիրո Իմոբիլեն՝ 5.86:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» «Արսենալին» պարտվել է 0:2 հաշվով: Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Երկու թիմերն էլ նվաճել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում