14:48  ,  27 նոյեմբերի, 2014

Էնդի Մարեյն ամուսնության առաջարկ է արել

Մեծ Բրիտանիայի ուժեղագույն թենիսիստ Էնդի Մարեյն ամուսնության առաջարկ է արել Քիմ Սիրսին, որի հետ ապրում է արդեն ութ տարի, հաղորդում է Mirror-ը:

2014թ. հունվարին Մարեյն արդեն հայտարարել էր ամուսնության մտադրության մասին, սակայն հետագայում հերքել էր: Մի քանի օր առաջ նա առաջարկություն է արել Քիմ Սիրսին եւ նվիրել է մատանի:

Մարեյն ու Սիրսը ծանոթացել են 2005թ. ԱՄՆ-ի բաց առաջնության ժամանակ: Պսակադրության օրը դեռ հայտնի չէ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում