15:06  ,  27 նոյեմբերի, 2014

«Ռեալն» արաբական երկրներում լոգոյից վերացրել է քրիստոնեական խաչը (ֆոտո)

Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում գործընկերների եւ երկրպագուների կրոնական զգացմունքները չխոցելու համար, Մադրիդի «Ռեալն» այդ երկրների համար պաշտոնական լոգոյից հանել է թագի քրիստոնեական խաչը, հաղորդում է Bild-ը:

2014թ. սեպտեմբերին Արքայական ակումբը երեք տարվա համագործակցության պայմանագիր է կնքել Աբու Դաբիի ազգային բանկի հետ, որը Մերձավոր Արեւելքի առաջատար ֆինանսական հաստատություններից է եւ թողարկում է «Ռեալի» էմբլեմով բանկային քարտեր:

2012-ին եւս «Ռեալը» հրաժարվել էր քրիստոնեական խաչից մուսուլմանական երկրներում ակումբային պարագաների իրացման եւ գովազդի նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում