14:31  ,  27 նոյեմբերի, 2014

Ռուսաստանը հրաժեշտ է տալիս լեգենդար Վիկտոր Տիխոնովին (ֆոտո)

Մոսկվայում հրաժեշտ են տալիս 84 տարեկանում մահացած լեգենդար հոկեյիստ եւ մարզիչ Վիկտոր Տիխոնովին, որի գլխավորությամբ է անցել խորհրդային հոկեյի ոսկե տարիները: 1977-ին Տիխոնովը գլխավորեց տափօղակով հոկեյի ԽՍՀՄ-ի հավաքականը եւ ԱՊՀ միավորված թիմը (1992), որը նրա հետ ոսկե մեդալներ նվաճեց 1984, 1988, 1992 թվականների Օլիմպիական խաղերում:

Նրա ղեկավարած ԽՍՀՄ հավաքականը ութ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Մոսկվայի ԲԿՄԱ-ն Տիխոնովի գլխավորությամբ 12 անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը:  Նրանից հետո Ռուսաստանի հավաքականը դեռ չի դարձել օլիմպիական չեմպիոն: Վիկտոր Տիխոնովին հրաժեշտ են տալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ի սառցե մարզապալատում: 

Ֆոտո՝ Sovsport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում