14:08  ,  27 նոյեմբերի, 2014

Ռիբերի. «Ոսկե գնդակը» պետք է ստանա Նոյերը, բայց չեմ հավատում

Այս տարի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն է, հայտարարել է մյունխենյան ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը սակայն չի հավատում, թե այդպես կլինի:

«Կամ Մանուել Նոյերը, կամ էլ Արյեն Ռոբենը պետք է այս տարի արժանանան «Ոսկե գնդակի»: Այլ թեկնածու ինձ համար չկա: Նոյերը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, լավագույն դարպասապահի մրցանակը, Գերմանիայի չեմպիոնի կոչումը: Ռոբենը լավն էր եւ Բունդեսլիգայում, եւ աշխարհի առաջնությունում:

Այդուամենայնիվ, չեմ հավատում, որ «Ոսկե գնդակը» արդար կհանձնեն լավագույնին: Այդ մրցանակաբաշխությունում կա ավելի շատ քաղաքականություն, քան սպորտ»,- Ռիբերի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակը կհրապարակվի դեկտեմբերի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս