13:39  ,  27 նոյեմբերի, 2014

Կլոպ. Ոչ միշտ է անհրաժեշտ իդեալական խաղամակարդակ

Կյանքում հաջողության արժանանալու համար, պետք է քրտնաջան աշխատել, ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալից» 0:2 հաշվով պարտություն կրելուց հետո:

«Այնքան էլ լավ չխաղացինք «Արսենալի» դեմ: Դա ունի հազար պատճառ: Պետք է շարունակել աշխատանքը: Մենք կվերադառնանք մեր լավագույն ժամանակների խաղամակարդակին: Ոչ միշտ է անհրաժեշտ ֆուտբոլի իդեալական մակարդակ: Այժմ մեզ անհրաժեշտ են լավ արդյունքներ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Բորուսիան» «Արսենալին» պարտվեց 0:2 հաշվով: Երկու թիմերն էլ ապահովել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր: Վերջին տուրում «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Անդերլեխտը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում