13:00  ,  27 նոյեմբերի, 2014

ՖԻՖԱ. Հայաստանը 77-րդն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի նոյեմբերյան դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ տեղը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ֆարոյում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի թիմը 0:1 հաշվով պարտվեց պորտուգալացիներին:

Հոկտեմբերի աղյուսակում Բեռնար Շալանդի ղեկավարած թիմը 75-րդն էր:

Առաջատար տասնյակում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Հոլանդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Ուրուգվայը: 

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Դանիան 30-րդն է, Սերբիան 46-րդը, Ալբանիան՝ 50-րդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում