13:21  ,  27 նոյեմբերի, 2014

1 եվրոյով՝ 246 հազարի բուքմեյքերական շահում

Բրիտանական Paddy Power բուքմեյքերական ընկերությունում 10 ֆուտբոլային խաղից էքսպրես խաղադրույք կատարած իռլանդացի հաճախորդը 1 եվրոյով շահել է 246 հազար եվրո, հաղորդում է Championat-ը:

Իռլանդիայի Մոնահան կոմսության բնակիչը հանդիպումների ելքի եւ երկու թիմերն էլ գոլ կխփեն կետերով 10 խաղադրույք է կցել: Խաղադրույքն արվել է նոյեմբերի 21-23-ը տեղի ունեցած հանդիպումների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում