12:36  ,  27 նոյեմբերի, 2014

Լեգենդար վազորդը՝ ԻԱԱՖ-ի նախագահի թեկնածու

1500 մետր վազքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, բրիտանացի լորդ Սեբաստիան Կոուն հայտարարել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (ԻԱԱՖ՝ աթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա) նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, հաղորդում է BBC-ն:

Կազմակերպության սենեգալցի նախագահ Լամին Դիակը հայտարարել է, որ չի մասնակցի 2015 թվականին կայանալիք ընտրություններին: Կոուն 2007-ից զբաղեցնում է միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը: Առաջիկա ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը համարվում է լեգենդար ուկրաինացի բարձրացատկորդ Սերգեյ Բուբկան, որը դեռ չի առաջադրել թեկնածությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս