12:22  ,  27 նոյեմբերի, 2014

Կել. Ռոյսը պետք է հայտնի իր ծրագրերի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը կոչ է արել Մարկո Ռոյսին հայտնել իր ծրագրերի մասին: «Բորուսիայի» առաջատար խաղացողի տրանսֆերի վերաբերյալ խոսակցությունները բացասական հոգեբանական ազդեցություն են թողնում «Բորուսիայի» վրա:

«Մարկոն գիտի, որ պետք է մի օր բացի խաղաթղթերը եւ խոսի իր տրանսֆերի մասին: Անհրաժեշտ է, որ այդ հարցը բոլորի համար հստակ լինի: Բայց հիմա կարեւոր է, որ նա ապաքինվի վնասվածքից: Նա կարեւոր ֆուտբոլիստ է «Բորուսիայի» համար: Մենք ունենք նրա կարիքը»,- Կելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում