11:31  ,  27 նոյեմբերի, 2014

«Արսենալի» ավագը բաց կթողնի առաջիկա հանդիպումները

Լոնդոնի «Արսենալի» ավագ Միկել Արտետան սրունքի մկանի վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում եւ բաց կթողնի առաջիկա հանդիպումները, հաղորդում է BBC-ն:

32-ամյա իսպանացի ֆուտբոլիստին 67-րդ րոպեին փոխարինեց Մաթյո Ֆլամինին: «Արսենալը» հաղթեց 2:0 հաշվով եւ ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:

Արտետան կանցնի խորացված բուժզննում եւ ստույգ հայտնի կլինի ապաքինման ժամկետները: Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Արտետան անցկացրել է 11 հանդիպում, խփել է մեկ գնդակ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում