10:43  ,  27 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել «Ռեալի» պաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի գնել Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանին, հաղորդում է Daily Star-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջագույն խնդիրներ ունի պաշտպանությունում, եւ թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը փնտրում է շտապ լուծումներ: 21-ամյա ֆուտբոլիստին երաշխավորվում է տեղը մեկնարկային կազմում:

Վարանը դժգոհ է «Ռեալում» խաղային պրակտիկայի պակասից: Արքայական ակումբը Վարանի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդից» նշել էին, որ ձմռանը չեն պատրաստվում խոշոր ծախսեր կատարել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում