Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի բոլոր՝ 4 ներկայացուցիչները պարտվեցին նույն տուրում:
Խմբային մրցաշարի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (2:3), Գելզենկիրխենի «Շալկեն»՝ Լոնդոնի «Չելսիին» (0:5), Դորտմունդի «Բորուսիան»՝ Լոնդոնի «Արսենալին» (0:2), իսկ Լեւերկուզենի «Բայերը»՝ «Մոնակոյին» (0:1), գրում է Bild-ը:
Առաջին 2 խաղերը կայացել էին նոյեմբերի 25-ին, իսկ մյուս երկուսը՝ հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 11 ակումբներ ապահովել են տեղը փլեյ-օֆֆում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում