01:37  ,  27 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն 5-րդ հաղթանակը պարգեւեց «Ռեալին», Մանջուկիչի հեթ-տրիկը փլեյ-օֆֆ դուրս բերեց «Աթլետիկոյին»

Մադրիդի «Ռեալը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: 5-րդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված Արքայական ակումբը Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ շվեյցարական «Բազելի» նկատմամբ:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը 71-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում՝ հավասարվելով «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին: Նրանցից շատ գոլ խփել է միայն կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, ով այս մրցաշարում աչքի է ընկել ռեկորդային 74 անգամ:

Խմբի մյուս խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցի» դեմ խաղը: Մինչեւ 88-րդ րոպեն Անգլիայի 18-ակի չեմպիոնն առջեւում էր հաշվի մեջ, սակայն բաց թողեց հաղթանակը:

«Ռեալն» ունի 15 միավոր, «Բազելը»՝ 6, «Լիվերպուլը» եւ «Լուդոգորեցը»՝ 4-ական:

A խմբում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» խորվաթ Մարիո Մանջուկիչի հեթ-տրիկի օգնությամբ Մադրիդում 4:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին», իսկ Թուրինի «Յուվենտուսն» իսպանացի Ֆերնանդո Լյորենտեի եւ արգենտինացի Կարլոս Տեւեսի գոլերի շնորհիվ մրցակցի խաղադաշտում պարտության մատնեց շվեդական «Մալմյոյին»՝ 1:0:

«Աթլետիկոն» 12 միավորով ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Թուրինցիներն ունեն 9 միավոր, «Օլիմպիակոսը»՝ 6, իսկ «Մալմյոն՝ 3:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

B խումբ

«Բազել» (Շվեյցարիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1

Կրիշտիանու Ռոնալդու, 35

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:2

Դանի Աբալո, 3, Գեորգի Տերզիեւ, 88 – Ռիկի Լամբերտ, 8, Ջորդան Հենդերսոն, 37

A խումբ

«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:2

Ֆերնանդո Լյորենտե, 49, Կարլոս Տեւես, 89

Հեռացումներ՝ Էրիկ Յոհանսոն, 89, Մագնուս Էրիկսոն, 89 («Մալմյո» )

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 4:0

Ռաուլ Գարսիա, 9, Մարիո Մանջուկիչ, 38, 62, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում