00:47  ,  27 նոյեմբերի, 2014

Մեծ Բրիտանիան դատի կտա ՖԻՖԱ-ին

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները մտադիր են դատական հայց ներկայացնել ՖԻՖԱ-ի դեմ, տեղեկացնում է The Telegraph-ը:

Անգլիացիները ՖԻՖԱ-ին կասկածում են կաշառակերության մեջ: Ըստ նրանց՝ ՖԻՖԱ-ն հենց այնպես չի ընտրել աշխարհի 2018թ. եւ 2022թ. առաջնությունների անցկացման վայրերը:

Այժմ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները համագործացկում են Շվեյցարիայում իրենց կոլեգաների հետ: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն դիմել էր Շվեյցարիայի իրավապահ մարմիններին՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել ԱԱ-2018-ը եւ ԱԱ-2022-ը հյուրընկալող երկրների ընտրության հարցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում