23:26  ,  26 նոյեմբերի, 2014

«Ռոմայի» ֆուտբոլիստները Մոսկվայում այցելել են ստրիպ-ակումբ (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղից հետո եղել են ստրիպ-ակումբում:

1:1 հաշվով ավարտված հանդիպումից հետո վերադառնալով հյուրանոց՝ «Ռոմայի» մի քանի խաղացողներ որոշել են ծանոթանալ Մոսկվայի գիշերային կյանքին: Նրանք տաքսիով մեկնել են Կարմիր հրապարակ, իսկ հետո՝ ստրիպ-ակումբ: «Ռոմայի» 38-ամյա ավագ Ֆրանչեսկո Տոտին չի եղել նրանց թվում:

«Ռոմայի» ֆուտբոլիստները փորձել են պայմանավորվել իրենց ստրիպ-ակումբի մոտ լուսանկարած լրագրողի հետ, սակայն չի հաջողվել: Այնուհետեւ թիմի մենեջերն ուժով վերցրել է լրագրողուհու ֆոտոխցիկը: Ջնջելով լուսանկարները՝ ֆուտբոլիստները վերադարձել են հյուրանոց, գրում է repubblica.it-ը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում