22:55  ,  26 նոյեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Դանին հաղթանակ բերեց «Զենիթին»

Ռուսական «Զենիթն» ուժեղ գտնվեց Լիսաբոնի «Բենֆիկայից» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում: Սանկտ Պետերբուրգում կայացած խաղում տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Դանին:

«Զենիթը» հավաքեց 7 միավոր՝ բարձրանալով երկրորդ տեղ: «Բենֆիկան» ունի 4 միավոր: 5 միավոր վաստակած «Մոնակոն» խմբի մյուս խաղում կյուրընկալվի Լեւերկուզենի «Բայերին», որն ունի 9 միավոր:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

C խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0

Միգել Դանի, 79

Հեռացում՝ Լուիզաո, 90+2 («Բենֆիկա»)

«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Մոնակո)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում