23:10  ,  26 նոյեմբերի, 2014

Յուրգեն Կլոպի ասուլիսներն ուրախ են անցնում

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է պահպանել բարձր տրամադրություն: Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում գերմանացի մասնագետը հրաժարվել է թարգմանչից եւ հարցերին պատասխանել է անգլերեն:

Լրագրողներն ասուլիսների սրահից հեռացել են բարձր տրամադրությամբ: Կլոպը փորձել է լրագրողներին պատմել գերմանական հայտնի ասացվածքներից մեկը, սակայն ինչ-որ բան այնպես չի ստացվել:

«Բորուսիայի» եւ «Արսենալի» միջեւ խաղը կկայանա նոյեմբերի 26-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում