Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրն առաջիկա ամիսների ընթացքում չի կարողանա օգնել Լոնդոնի «Արսենալին»:
Goal.com-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կրնկի հոդերի վնասվածք: Բժիշկները նրան խորհուրդ են տվել վիրահատություն՝ վնասվածքը չբարդացնելու համար: Բուժման վերաբերյալ Ուիլշիրը որոշում կկայացնի նոյեմբերի 27-ին:
Նախնական տվյալների համաձայն՝ Ուիլշիրը խաղադաշտից բացակայելու է 3-4 ամիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում