22:10  ,  26 նոյեմբերի, 2014

«Արսենալը» 3-4 ամսով կորցրեց Ջեկ Ուիլշիրին

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրն առաջիկա ամիսների ընթացքում չի կարողանա օգնել Լոնդոնի «Արսենալին»:

Goal.com-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կրնկի հոդերի վնասվածք: Բժիշկները նրան խորհուրդ են տվել վիրահատություն՝ վնասվածքը չբարդացնելու համար: Բուժման վերաբերյալ Ուիլշիրը որոշում կկայացնի նոյեմբերի 27-ին:

Նախնական տվյալների համաձայն՝ Ուիլշիրը խաղադաշտից բացակայելու է 3-4 ամիս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում