23:58  ,  26 նոյեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է նորվեգացի տաղանդին ձեռք բերելուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է նորվեգական «Ստրեմսգոդսետի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին ձեռք բերելուն, գրում է Daily Star-ը:

15-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք առաջատար ակումբներ, սակայն մանչեսթերցիները ֆավորիտ են նրա տրանսֆեր հարցում: Էդեգորը Նորվեգիայի հավաքականում նորամուտը նշել է 15 տարեկան 253 օրականում։

Կիսապաշտպանին ցանկանում են գնել նաեւ Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»: Ավելի վաղ նորվեգացին հայտարարել էր, որ կցանկանար հանդես գալ «Լիվերպուլում», սակայն բաց է առաջարկների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում