21:30  ,  26 նոյեմբերի, 2014

Մեսին առաջին ձախլիկն է, ով աջ ոտքով հեթ-տրիկ է ձեւակերպել Չեմպիոնների լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը դառնալուց բացի այս մրցաշարում գրանցել է եւս մեկ ուշագրավ ցուցանիշ, գրում է AS-ը:

27-ամյա Մեսին առաջին ձախլիկն է, ով աջ ոտքով հեթ-տրիկ է ձեւակերպել Չեմպիոնների լիգայում: Կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դեմ 5-րդ տուրի խաղում արգենտինացին 3 գոլերն էլ խփել էր իր ոչ ուժեղ աջ ոտքով:

Հիշեցնենք, որ Կիպրոսում Մեսին Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրել էր 74-ի՝ 3 գնդակով գերազանցելով Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում