21:15  ,  26 նոյեմբերի, 2014

Ռայան Գիգզը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչներից Ռայան Գիգզը չի բացառել անգլիական ակումբից հեռանալու տարբերակը: Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպանը ամբողջ ֆուտբոլային կարիերան անկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ նախորդ մրցաշրջանում ընդգրկվել էր թիմի մարզչական կազմում:

«Վաղուց եմ այս ակումբում, որին լավ գիտեմ: Սակայն շատ եմ ցանկանում, որ մարզչական կարիերաս զարգանա: Եթե այն կապված չլինի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ապա այդպես էլ թող լինի»,- Ռայան Գիգզի խոսքը մեջբերում է squawka.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում