20:56  ,  26 նոյեմբերի, 2014

Անչելոտին Պերեսին թույլ չի տվել ձեռք բերել Ռոյսին

«Կորինտիանսի» նախկին գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկացել է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին:

«Պերեսը ցանկանում էր ձեռք բերել Մարկո Ռոյսին, սակայն Անչելոտին առարկեց՝ նշելով, որ չի պատկերացնում, թե ում փոխարեն պետք է խաղա գերմանացին»,- Տիտեի խոսքը փոխանցում է AS-ը:

Տիտեն գործուղման էր մեկնել Եվրոպա՝ այցելելով «Ռեալի» մարզաբազա: Այդ ընթացքում էլ մասնագետը զրուցել է Անչելոտիի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում