20:36  ,  26 նոյեմբերի, 2014

Կոնտեն փորձում է համոզել արգենտինացի հարձակվողին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է «Պալերմոյի» 21-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Մասնագետը հանդիպել է ֆուտբոլիստի հետ եւ առաջարկել փոխել քաղաքացիությունն Իտալիայի հավաքականում խաղալու համար: Դիբալան «Պալերմոյում» ելույթ է ունենում 2012-ից եւ Իտալիայի ընթացիկ առաջնության 12 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ: Հարձակվողը խաղացել է Արգենտինայի պատանեկան հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում