19:54  ,  26 նոյեմբերի, 2014

Վիդիչը հնարավոր է վերադառնա Սերբիայի հավաքական

Սերբիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը մտադիր է թիմ վերադարձնել Միլանի «Ինտերի» 33-ամյա պաշտպան Նեմանյա Վիդիչին: Ֆուտբոլիստը որոշել էր հրաժեշտ տալ հավաքականին, երբ սերբերը չնվաճեցին Եվրո-2012-ում խաղալու իրավունք:

«Ոչ ոք չի կասկածում Վիդիչի վարպետությանը: Նա Եվրոպայի լավագույն պաշտպաններից է: Ցանկանում ենք, որ նա վերադառնա հավաքական: Սերբիայի հավաքականը դեռ ժամանակ ունի հաջորղ խաղին նախապատրաստվելու համար եւ Վիդիչի ու մյուս ֆուտբոլիստների հետ կքննարկենք ապագա ծրագրերը»,- Չուրչիչի խոսքը հաղորդում է Supersport-ը:

Հիշեցնենք, որ Սերբիայի ազգային թիմը Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական նույն խմբում է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում