19:40  ,  26 նոյեմբերի, 2014

Սերխիո Ռամոսի խոսքը վիրավորել է Ֆաբրեգասին

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վիրավորվել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի խոսքից: Ռամոսը հայտարարել էր, որ որոշ ֆուտբոլիստներ պետք է ավելի պատասխանատու լինեն հավաքականի առաջ:

«Ռամոսի խոսքը վիրավորական է: Պետք չէ կասկածել իմ հավատարմությանը: Միշտ էլ ընդունել եմ հավաքականի հրավերները, չնայած հաճախ չէի ընդգրկվում մեկնարկային կազմում: Վնասվածք ունեի եւ խաղալու դեպքում «կարժանանայի» Մոդրիչի ճակատագրին:  Այդ մասին խոսել ենք հեռախոսով եւ այժմ չունենք տարաձայնություններ»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է  Cadena Cope-ն:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը վնասվածքի պատճառով մերժել էր Իսպանիայի հավաքականը հրավերը եւ չի մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի Բելառուսի ազգային թիմի ու Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղերին: Մոդրիչը Խորվաթիայի հավաքականում ստացել է վնասվածք եւ բաց կթողնի երեք ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում