18:37  ,  26 նոյեմբերի, 2014

Ժերվինյոն կաշառք է տվել` ընկերուհուն Հռոմ տեղափոխելու համար

Իտալական «Ռոմայի» կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոն ցանկացել է ընկերուհուն անօրինական տեղափոխել Հռոմ, տեղեկացնում է The Guardian-ը:

Հռոմեական ակումբը ֆուտբոլիստին տրամադրել է անձնական ինքնաթիռ Աբիջան մեկնելու՝ 2015թ. Աֆրիկայի Գավաթի ընտրական փուլի Կոտ դ՝Իվուար - Կամերուն հանդիպմանը մասնակցելու համար:

27-ամյա հարձակվողը կաշառք է տվել օդանավակայանի չորս աշխատողներին ընկերուհուն ինքնաթիռ թողնելու համար, սակայն օդաչուները հրաժարվել են իքնաթիռ վերցնել լրացուցիչ ուղեւորի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում