19:16  ,  26 նոյեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Ինձ զգում եմ ինչպես արձակուրդում

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում խաղում է անհաջող, այդուհանդերձ, հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախորդ չորս խաղերում: Գերմանական ակումբն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, եւ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իրեն զգում է արձակուրդում:

«Չեմպիոնների լիգայում երբեք խմբից դուրս չենք եկել այսքան վստահ: Նման իրավիճակը մեզ հնարավորություն է տալիս պահպանել հանդարտություն: Ինձ զգում եմ ինչպես արձակուրդում»,- Կլոպի խոսքը փոխանցել է Der Westen-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բորուսիան» հյուրընկալվելու է Լոնդոնի «Արսենալին»: Նոյեմբերի 26-ին կայանալիք խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում