18:17  ,  26 նոյեմբերի, 2014

Ruhrnachrichten. Ռոյսի բացը լրացնելու համար Մխիթարյանը պետք է ներդնի ամբողջ ուժերը

Դորտմումդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է ներդնի ամբողջ ուժերը, որպեսզի լրացնի վնասվածք ստացած Մարկո Ռոյսի բացը, գրում է ruhrnachrichten-ը:

«Մխիթարյանը շատ է աշխատում յուրաքանչյուր խաղում: Այնպես է ստացվել, որ նա պետք է համագործակցի Սինձի Կագավայի հետ: Նրանք պրոֆեսիոնալներ են, ովքեր գնդակով շատ բան կարող են անել, սակայն այժմ ամեն ինչ չի ստացվում նրանց մոտ: Վնասվածք ստացած Մարկո Ռոյսի բացը լրացնելու համար երկու ֆուբոլիստները պետք է ներդնեն ամբողջ ուժերը»,- գրել է պարբերականը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բորուսիան» հյուրընկալվելու է Լոնդոնի «Արսենալին»: Նոյեմբերի 26-ին կայանալիք խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում