17:12  ,  26 նոյեմբերի, 2014

Ռիբերի. Երբ Բլատերը ողջունեց Ռոնալդուին, հասկացա, թե ով է ստանալու «Ոսկե գնդակը»

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դարձյալ բողոքել է 2013-ին «Ոսկե գնդակը» Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հանձնելու որոշման վերաբերյալ:

«Բավարիայի» կազմում արաժանացել եմ 5 թիմային տիտղոսների եւ 3 անհատական մրցանակների, սակայն ինձ չընտրեցին:

Ես տեսա, թե ինչպես ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը մեծ ոգեւորությամբ ողջունեց Ռոնալդուին մրցանակաբաշխությունից առաջ: Կան շատ լուսանկարներ: Ես հիմար չեմ եւ այդ պահին արդեն հասկացա, որ «Ոսկե գնդակը» ստանալու է Ռոնալդուն: Այդ մրցանակը քաղաքականացվել է»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է sport1.de-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում