16:56  ,  26 նոյեմբերի, 2014

Ալեսանդրո Նեստան վերսկսում է կարիերան եւ կխաղա Մարկո Մատերացիի թիմում

Իտալիայի հավաքականի, «Միլանի» ու «Լացիոյի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան որոշել է վերսկսել կարիերան, որն ավարտել էր նախորդ տարվա հոկտեմբերին, հաղորդում է Goal.com-ը:

38-ամյա իտալացին մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել հնդկական «Չենայ» ակումբի հետ: Դեկտեմբերի 5-ին նա կարող է նորամուտը նշել Հնդկաստանի Սուպերլիգայում:

«Չենայի» գլխավոր մարզիչն է Իտալիայի հավաքականի եւ «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին, իսկ թիմի կազմում խաղում են Էլանուի, Միկայել Սիլվեստրի, Էրիկ Ջեմբա-Ջեմբայի պես հայտնի ֆուտբոլիստներ:

Ալեսանդրո Նեստայի նախորդ ակումբը եղել է MLS-ի «Մոնրեալ Իմպակտը», որի կազմում նա խաղացել է 2012-2013-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում