16:30  ,  26 նոյեմբերի, 2014

Լեո Մեսիի բոլոր գոլերը Չեմպիոնների լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նոյեմբերի 25-ն դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:

27-ամյա արգենտինացին 5-րդ տուրում 3 գնդակ ուղարկեց կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի դարպասը՝ Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցնելով 74-ի: Մեսին 3 գնդակով գերազանցեց Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը:

Եվրագավաթներում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մասնակցել է 94 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում