16:16  ,  26 նոյեմբերի, 2014

Adidas-ը ներկայացրել է Աֆրիկայի Գավաթի գնդակը (ֆոտո)

Adidas-ը ներկայացրել է ֆուտբոլի Աֆրիկայի Ազգերի 2015թ. գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարի պաշտոնական գնդակը, որը ստացել է Marhaba անվանումը, հաղորդում adidasfootball-ը:

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվելու է 2015-ի հունվարի 17-ից փետրվարի 8-ը Հասարակածային Գվինեայում: Տանտերերից բացի, եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 15 հավաքականներ՝ ՀԱՀ, Կոնգո, Ալժիր, Մալի, Գաբոն, Բուրկինա Ֆասո, Կամերուն, Կոտ դ՝Իվուար, Կոնգոյի ԴՀ, Գանա, Գվինեա, Կաբո Վերդե, Զամբիա, Թունիս եւ Սենեգալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում