15:04  ,  26 նոյեմբերի, 2014

Հայ գեղասահորդուհին երկրորդ տեղն է գրավել Վարշավայում

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը երկրորդ տեղն է գրավել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած գեղասահքի մրցաշարում:

Ազատ եւ կարճ ծրագրերի արդյունքում Գալուստյանը հավաքել է 148,63 միավոր՝ զիջելով միայն ռուս Ելիզավետա Տուկտամիշեւային: Ռուսաստանցին վաստակել է 196,66 միավոր: Երրորդ տեղը գրաված լիտվացի Ալեքսանդրա Գոլովկինայի ցուցանիշը եղել է 142,94 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում