Հայաստանի ներկայացուցիչներ Նորայր Ավետիսյանն ու Հակոբ Մկրտչյանը մեդալներ են նվաճել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում:
77 կգ քաշային կարգում Նորայր Ավետիսյանը երկամարտի 318 կգ (138+180) արդյունքով գրավել է երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Հակոբ Մկրտչյանին, ով երկամարտում հավաքել է 313 կգ (137+176): Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս Վիկտոր Գետիսը, ում երկամարտի արդյունքը եղել է 355 կգ (160+195):
Հիշեցնենք, որ այս տարի Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր ոսկե մեդալ: Նանջինգում նա հաղթել էր երկամարտի 319 կգ արդյունքով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում