14:45  ,  26 նոյեմբերի, 2014

Հայ ծանրորդները արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի Մ-21 առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Նորայր Ավետիսյանն ու Հակոբ Մկրտչյանը մեդալներ են նվաճել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում:

77 կգ քաշային կարգում Նորայր Ավետիսյանը երկամարտի 318 կգ (138+180) արդյունքով գրավել է երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Հակոբ Մկրտչյանին, ով երկամարտում հավաքել է 313 կգ (137+176): Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուս Վիկտոր Գետիսը, ում երկամարտի արդյունքը եղել է 355 կգ (160+195):

Հիշեցնենք, որ այս տարի Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր ոսկե մեդալ: Նանջինգում նա հաղթել էր երկամարտի 319 կգ արդյունքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում