14:23  ,  26 նոյեմբերի, 2014

Սարգիս Հովսեփյանը գլխավորեց Հայաստանի երիտասարդական հավաքականը

Երեւանի «Փյունիկը» գլխավորող Սարգիս Հովսեփյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Մինչեւ այս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը գլխավորում էր Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականում Հովսեփյանը կփոխարինի Աբրահամ Խաշմանյանին, ով աշխատում է «Ալաշկերտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս