13:59  ,  26 նոյեմբերի, 2014

Վլադիմիր Գաբուլով. Ռոման Բերեզովսկին սուպերպրոֆեսիոնալ է

Մոսկվայի «Դինամոյի» ռուս դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Ռոման Բերեզովսկու հասցեին՝ նշելով, որ Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահը ընդօրինակելի է:

«Բերեզովսկու օրինակն, իհարկե, ոգեւորիչ է: Ռոմանը բացառիկ մարդ է. նա օրինակ է ծառայում ոչ միայն դարպասապահների համար, այլեւ բոլոր ֆուտբոլիստների: Նա սուպերպրոֆեսիոնալ է եւ իր տարիքում աշխատում է ավելի շատ, քան երիտասարդները»,- Գաբուլովի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության սկզբնամասում Բերեզովսկին դինամոյականների հիմնական դարպասապահն է, սակայն հետագայում տեղը զիջեց Գաբոլովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս