13:36  ,  26 նոյեմբերի, 2014

Արթուր Մալոյանը չի խաղա 6 շաբաթ

Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 6 շաբաթ, տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը:

25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Պերմի «Ամկարի» դեմ ռուսական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում, որում գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո փոխարինվել էր առաջին խաղակեսի վերջնամասում:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 14 տուրերում Մալոյանը դարձել է 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում