13:18  ,  26 նոյեմբերի, 2014

Թոմաս Վերմալենը կարող է բաց թողնել եւս 5 ամիս

Կատալոնական «Բարսելոնայի» բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը կարող է երկար ժամանակով դուրս մնալ պայքարից: Բելգիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստն ամռանը Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն վնասվածքի պատճառով մինչեւ օրս չի խաղացել կատալոնացիների կազմում:

Sport.es-ի համաձայն՝ Վերմալենը հավանաբար վիրահատվելու է եւ կարող է բաց թողնել եւ 5 ամիս: Սկսած 2009-ից՝ նա 24 վնասվածքների պատճառով բաց է թողել մոտ 400 օր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում