12:33  ,  26 նոյեմբերի, 2014

«Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր նպատակը

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է շվեյցարական «Բազելի» պաշտպան Ֆաբիան Շերի ծառայություններով, գրում է Tuttosport-ը: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 6 միլիոն ֆունտ ստերլինգ:

Շերին ցանկանում են ձեռք բերել նաեւ անգլիական «Արսենալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Պաշտպանը 2015-ի հունվարին կլինի «Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր նպատակը, եւ ակումբը պատրաստ է վճարել 12 միլիոն եվրո:

Շերը 6 հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի հավաքականում եւ դարձել երեք գոլի հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում