12:18  ,  26 նոյեմբերի, 2014

Մոուրինյո. «Շալկեն» կարող է սփոփվել, որ պարտվել է ուժեղ ակումբի

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Շալկեի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կարող էին հաղթել ավելի խոշոր հաշվով:

«Գոհ եմ արդյունքից: Հիանալի հանդիպում էր եւ «Չելսին» վստահ էր ուժերին: Պաշտպանությունում խաղացինք գերազանց եւ չեմ հիշում, որ Կուրտուան կատարած լինի սեյվ: Կարող էինք խփել ավելի շատ գոլեր: «Շալկեն» կարող է սփոփվել, որ պարտվել է ուժեղ ակումբի»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Չելսին» Գերմանիայում 5:0 հաշվով հաղթել է «Շալկեին»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում