11:59  ,  26 նոյեմբերի, 2014

Սերխիո Ագուերո. Աշխատեց ամբողջ թիմը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Բավարիայի» հետ հանդիպումից հետո նշել է, որ պետք է հաղթեն խմբի վերջին խաղում: 26-ամյա ֆուտբոլիստի հեթ-տրիկի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով հաղթել է գերմանական ակումբին:

«Շատ կարեւոր հաղթանակ էր: Առաջին խաղակեսում շեշտը դրել էինք հակագրոհների վրա: Կարողացանք գոլեր խփել հանդիպման վերջնամասում եւ աշխատեց ամբողջ թիմը: Այժմ պարտավոր ենք հաղթել նաեւ «Ռոմային»,- Ագուերոյի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում