10:21  ,  26 նոյեմբերի, 2014

Արոնյանը պարտվել է Նակամուրային

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված մրցախաղում պարտվել է ԱՄՆ-ի լավագույն շախմատիստ Հիկարու Նակամուրային: Դասական պարտիաներում հաշիվը հավասար էր, իսկ կայծակնային պարտիաներում Արոնյանը պարտվել է  6.5:9.5 հաշվով:

Հիշեցնենք, որ շախմատիստներն անցկացրել են չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներ: Մրցախաղի հիմնադրամը 100 հազար դոլար էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում